Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ամեն ինչ տոն օրերի մասին

Շոտլանդիայում եղևնուց գարեջուր են եփել

Շոտլանդիայում եղևնուց գարեջուր են եփել

Շոտլանդիայում եփել են էլ (ale) տեսակի գարեջուր, որի գլխավոր բաղադրիչներից մեկը եղևնու փշատերևմ է,- հաղորդում է The Scotsman-ը:

Խմիչքը սկսել էին պատրաստել դեռևս գարնանը, սակայն այն թողարկվել է Սուրբ Ծնունդի նախաշեմին, որը կաթոլիկները նշում են դեկտեմբերի 24-ից 25-ը:

 

Եղևնու գարեջուր արտադրող ընկերության ղեկավարի խոսքերով՝ խմիչքը եփվել է վիկինգների բաղադրատոմսի հիման վրա:

 

«Մենք գիտենք, որ նրանք իրենց գարեջրի մեջ հավելել են եղևնի և սոճի, քանի որ դրանք հարուստ են B և C վիտամիններով, որոնք օգնել են վիկինգներին ցինգայով չհիվանդանալ նավարկությունների ժամանակ»,- ասել է Սքոթ Ուիլյամսը:

 

Ընդհանուր առմամբ, թողարկվել է Սուրբծննդյան խմիչքի 800 շիշ: Ներկա պահին դրանք բոլորը սպառվել են՝ չնայած բարձր գնի (մեկ շշի արժեքը եղել է մոտ 16 եվրո):

 

2013 թ. Շոտլանդիայի Ալլոա քաղաքում տեղակայված ընկերությունը մտադիր է արտադրել10 հազար շիշ եղևնու գարեջուր:

 

Էլ տեսակի գարեջուրը պատրաստվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում խմորման միջոցով: Էլ պատրաստելու համար հիմնականում օգտագործում են գարու ածիկ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ